Ռոբերտ Քոչարյանը կազմել է կառավարության կազմի ցուցակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ոտքերն արդեն կտրվել են գետնից, մեծ մասը կասկած չունի, որ «կրելու» են ընտրություններում եւ գալու են իշխանության։ Մեզ ասացին, որ Քոչարյանը, բացի ընտրացուցակից, եւս մեկ՝ գործադիրի ցուցակ է կազմել, որտեղ ապագա կառավարության կազմն է՝ մարզպետներից մինչեւ նախարարներ, փոխվարչապետներ։
Իշխանությունը վերցնելու քայլերից մեկն էլ ռուսաստանյան «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամությունից հրաժարվելն էր, որտեղ նա շատ բարձր աշխատավարձ էր ստանում, եւ որի անդամն էր 2009-ից սկսած։ Նշենք նաեւ, որ ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չի աշխատում՝ սահմանային լարմանը զուգընթաց, նրա վարկանիշն անշեղորեն նվազում է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։