Էրդողանը հայտարարություն կանի ամբողջ աշխարհի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հայտարարություն անել ամբողջ աշխարհին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն (ՀԿԹ) կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ հուլիսի 20-ին կայցելի ՀԿԹՀ, որ հաղորդի այն, «ինչը վերաբերում է ոչ միայն կղզուն, այլ ամբողջ աշխարհին»: Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի՞ն է նվիրված ելույթը:
Հուլիսի 20-ին ՀԿԹՀ-ն նշելու է 1974 թվականին թուրքական զորքերի կողմից Կիպրոս ներխուժման 47-րդ տարեդարձը: Այս օրը տեղի է ունենում ավանդական ռազմական շքերթ, որին մասնակցում են Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: