«Մարդկանց դուր է գալիս փորփրել մեր անցյալը՝ սկանդալ առաջացնելու համար»․ «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը հերքել է ամուսնացած լինելու մասին լուրերը (լուսանկարներ)
Օրերս կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին արժանացավ Մեքսիկայի 26-ամյա ներկայացուցիչ Անդրեա Մեսան, սակայն օրեր անց շատերը պնդում են՝ գեղեցկուհին խախտել է մրցույթի կանոնները։
Ինչպես մանրամասնում է Insider-ը, սոցցանցերի օգտատերերը Մեսայի ինստագրամյան էջում հայտնաբերել են հարսանեկան զգեստով լուսանկար՝ ենթադրելով, որ գեղեցկուհին ամուսնացած է։
Ընդ որում, լուսանկարն ուղեկցվում է «3․09․19» գրությամբ և ամուսնական մատանիների «էմոջիներով»։
Insider-ը շրջանառվող լուրերի ֆոնին զրուցել է «Միսս տիեզերք»-ի այս տարվա հաղթողի հետ, որը հերքել է ամուսնացած լինելու մասին ասեկոսեները։
Թերթի հաղորդմամբ՝ մասնագիտությամբ ծրագրավորող Մեսան աշխատում է որպես զբոսաշրջային կազմակերպության պաշտոնական դեսպան, ուստի հաճախ է տեսարժան վայրերը պատկերող ֆոտոշարք իրականացնում։
Գեղեցկուհու խոսքով՝ հարսանեկան ֆոտոսեսիան նույնպես իրականացվել է զբոսաշրջային ընկերության հետ համատեղ։
«Մարդկանց դուր է գալիս փորփրել մեր անցյալը և փորձել գտնել ինչ-որ բան, որը կարող է սկանդալ առաջացնել»,- ասել է «Միսս տիեզերք»-ի այս տարվա հաղթողը։