ԱՄՆ-ում տղամարդը ծովախեցգետինների սպանության համար տուգանվել է 633,8 հազար դոլարով
ԱՄՆ-ի հարավային Հավայի նահանգի իշխանությունները տեղի բնակիչներից մեկին տուգանել են 633,8 հազար դոլարով՝ 6250 ծովախեցգետինների սպանության համար, հայտնում է West Hawaii Today լրատվականը։
Հավայան կղզիների հողային և բնական պաշարների խորհուրդը տուգանել է 54-ամյա Ուայն Քեուլանա Սպացին՝ լճակի մեջ մրջյունի թույն լցնելու համար, որի հետևանքով սատկել են ծովախեցգետինները։
Սպացը բացահայտվել է այն բանից հետո, երբ տեղի բնակիչներից մեկի թունավորումից հետո ականատեսն ասել է, որ տեսել է նրան՝ լճակի մեջ մրջյունների համար նախատեսված թույն լցնելիս։ Մի քանի ամիս տևած հետաքննությունից հետո յուրաքանչյուր ծովախեցգետնի դիմաց նշանակվել է 100 դոլար տուգանք, 200 դոլար՝ թունավոր նյութի ապօրինի օգտագործման համար և ևս 8,64 հազար հետաքննության ընթացքում կատարված ծախսերի համար: