Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչի մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումը, Չմիացման շարժման շրջանակում Ադրբեջանի ժամանակավոր նախագահությունը:
Բացի այդ, ԱԳ նախարարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ: