Աղբյուր․ Ադրբեջանական ընկերությունը չի լինի Եվրո-2020-ի գլխավոր հովանավորը
Եվրո 2020-ի նոր պաշտոնական հովանավորը կլինի ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը: Այս մասին գրել է լրագրող Վասիլի Կոնովը:
Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) այլեւս չի լինի Եվրոպայի առաջնության գլխավոր հովանավորը: Նշվում է, որ SOCAR-ի տարբերանշանը արդեն հանվել է մրցաշարի գործընկերների ցուցակից:
Այս տեղեկատվության ֆոնին՝ Sport24-ը ուշադրություն է հրավիրել, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը խնդրել էր ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին քննարկել SOCAR-ի ՝ որպես ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկի մնալու նպատակահարմարությունը`պայմանավորված այն փաստով, որ ընկերությունը հրապարակել էր բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր պատերազմից: Մանրամասներն՝ այստեղ։
Եվրո-2020-ը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը եվրոպական մի շարք քաղաքներում: