Պետդուման հաստատել է ՌԴ-ի դուրս գալը Բաց երկնքի մասին պայմանագրից
Պետդուման այսօրվա նիստում քվեարկել է Բաց երկնքի մասին պայմանագրի չեղարկման օգտին: Որոշումն ընդունվել է միաձայն, հայտնում է kommersant.ru-ն:
Այժմ պայմանագրից դուրս գալու մասին օրինագիծը պետք է ուսումնասիրի Դաշնության խորհուրդը:
Բաց երկնքի մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002-ին: Այն աշխարհի 33 երկրի զինվորականներին թույլ է տալիս դիտորդական թռիչքներ իրականացնել մեկը մյուսի տարածքների վրա: ԱՄՆ-ն պայմանագրից դուրս է եկել 2020-ին: Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել պայմանագրից դուրս գալու օրինագիծը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պայմանագրի չեղարկման վերաբերյալ որոշումը վերանայելու հիմքեր չկան: