Հայաստանում մայիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանում մայիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան, 5-10 մ/վրկ արագությամբ: Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա մի քանի աստիճանով, որից հետո նորից կնվազի: «Հայպետհիդրոմետից» տեղեկացրին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +32 +34 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +22 +27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +22 +27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27 +30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +22 +27,
Լոռիում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +23 +27,
Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +27 +31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +22 +27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30 +32,
Արարատում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +31 +34,
Արմավիրում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +31 +34,
Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +22 +27,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +31 +34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +30 +33,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +24 +27,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +29 +32։