Արտակարգ պատահար Մոսկվայում. Գինովցած սամբիստը փողոցում տապալել է տղամարդու
Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են ռուսաստանցի սամբիստ Կիրիլ Շարաևին, որը փողոցում վեճի ժամանակ վնասվածքներ է հասցրել 24–ամյա տղամարդու։ Տուժողը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածքով ու գլխի վնասվածքներով, տեղեկացնում է «МВД»–ի մամուլի ծառայությունը։
Կիրիլ Շարաևը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու մեջ։ Մարզիկը գրավի դիմաց ազատ է արձակվել։