Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրսբերումը 20 տոկոսով ավարտվել է
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունից հայտնում են, որ Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրսբերումը 20 տոկոսով ավարտվել է:
ԱՄՆ-ը Աֆղանստանից դուրս է բերել մոտ 115 միավոր C-17 սարքավորում, ավելի քան 5000 միավոր սարքավորում փոխանցել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման վարչությանը՝ ոչնչացման համար, եւ հինգ օբյեկտներ պաշտոնապես փոխանցել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
Նախորդ շաբաթ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ պաշտոնյաները չեն բացահայտում Աֆղանստանում գտնվող զինծառայողների ընդհանուր թիվը, քանի որ նման կերպ ցանկանում են պաշտպանել զորքերին թալիբների հնարավոր հարձակումներից:
Ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից սկսվել է մայիսի 1-ին այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը ապրիլին հրաման է տվել զորքերին հեռանալ այդ երկրից մինչեւ սեպտեմբերի 11-ը` ահաբեկչական գործողությունների 20-ամյակի օրը:
Հրամանից առաջ Աֆղանստանում կար մոտ 2500 զինծառայող: