Կուրտ Քոբեյնի 6 հատ մազն աճուրդում վաճառվել է 14 հազար դոլարով (լուսանկարներ)
Nirvana խմբի լեգենդար վոկալիստ Կուրտ Քոբեյնի 6 հատ մազն առցանց աճուրդում վաճառվել է 14 145 դոլարով: Այս մասին հայտնում է Iconic Auctions աճուրդի տան կայքը՝ ընդգծելով, որ վարսերի նախնական գինը եղել է 2,5 հազար դոլար։
Քոբեյնի 6 հատ խարտյաշ վարսերը, որոնք պահվել են պլաստիկե թափանցիկ տոպրակի մեջ, գնորդին են հանձնվել երաժիշտի վարսերը կտրելու պահը ցուցադրող լուսանկարների, ինչպես նաև դրանց իսկությունը հաստատող փաստաթղթի հետ միասին։
Նշվում է, որ 1994 թվականին Քոբեյնի մահից հետո նրա մտերիմ Թեսսա Օսբորնը մազերը նվիրել էր արվեստագետ Նիկոլ Դեպոլոյին, վերջինս էլ՝ հռչակավոր մարդկանց մազերի հավաքորդ Ջոն Ռեզնիկոֆին:
Հիշեցնենք, որ Քուրտ Քոբեյնը 1994-ին ինքնասպանություն է գործել։