Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում. Le Figaro-ի փոխտնօրեն
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիսթոֆ Բուիսոնը։
«Ադրբեջանը Եվրախորհրդարանի անդամներին մտահոգիչ նամակներ է ուղարկում։ Արցախյան պատերազմում «Հակագրո՞հ» և «Մարդասիրական իրավունքի հարգո՞ւմ»՝ սուտ։ Կրոնական հուշարձանների պահպանո՞ւմ՝ սուտ»,- գրել է Բուիսոնը՝ ներկայացնելով ադրբեջանական լոբբինգի նամակներից հատվածներ: