Մոսկվան Բաքվին և Երևանին օգնություն է առաջարկել սահմանների գծանշման հարցում
Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների գծանշման հարցերի քննարկման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով իր տաջիկ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովը նշել է, որ «մենք, մեր հերթին, մեր ընկերներին մանրամասն տեղեկացրել ենք այն մասին, թե ինչ ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնությունը՝ միջադեպի կարգավորման համար, որն առաջացել է պետական սահմանի միջազգային-իրավական ձեւակերպման բացակայության պատճառով»:
«Կողմերի (Հայաստան եւ Ադրբեջան) միջեւ նախնական համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանի սահմանազատման եւ գծանշման սկզբում ու իրականացմանը՝ այդ նպատակով հանդես գալով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք՝ միջնորդ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: