Իրադարձությունները սյունիքյան չեն, մեզ շեղում են․ Վովա Վարդանով. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
««Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր, հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովի կարծիքով՝ տեղի ունեցող իրադարձությունները սյունիքյան չեն:
- Մեզ շեղում են՝ ասելով Սյունիք, մինչդեռ իրադարձություններ կան նաև Վայքում և Գեղարքունիքում: Ու հավատացեք՝ ոչ պակաս լկտի պահվածք է դրսևորվում հակառակորդի, ավելի ճիշտ՝ արդեն հարևանի կողմից: Սյունիք ներս մտնելը եղել է 2,5-3 կմ, ու մինչև հիմա այնտեղ են: Մեր կազմակերպության, մեր գումարտակի ներկայացուցիչներն արդեն մեկ շաբաթ է՝ Սյունիքում են: Ինչպես բոլորին են շեղում, նույնպես էլ մենք էինք շեղվել: Վերին Շորժային շատ քիչ ուշադրություն ենք դարձնում և Ջերմուկի այն հատվածին, որտեղ բնակավայր չկա, ինչը բավականին սխալ է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։