Նիքոլ Քիդմանը, Շարլիզ Թերոնը և այլք «Կանանց ուժը» փառատոնին (լուսանկարներ)
Երեկ Բևերլի-Հիլզում 5-րդ անգամ կայացել է Power of Women («Կանանց ուժը») փառատոնի մրցանակների հանձնման արարողությունը ի պատիվ այն կանանց, ովքեր զբաղվում են բարեգործությամբ: Այս տարի երեկոյի հերոսուհիներն են դարձել Նիքոլ Քիդմանը, Խարլիզ Թերոնը, Էմի Փոլերը, Քերրի Վաշինգթոնը, Էլիզաբեթ Բենքսը և Էմիի Պասկալը:
Փառատոնի ընթացքում աստղային հյուրերի շարքում են եղել նաև Ջեսսիկա Ալբան, Ջեննիֆեր Հադսոնը, Անա Օրտիսը և այլ աստղեր, ովքեր մասնակցել են բարեգործական ծրագրերի: Այս տարվա փառատոնի հերոսուհիները պարգևատրվել են դրսևորած տարբեր աշխատանքների համար: Այսպես. Քերրի վաշինգթոնը, Էմի Փոլերը և Էմի Պասկալն օգնել են ցածր վճարունակ ընտանիքներին, որբերին ու դժվարություններ ունեցող դեռահասներին, Շարլիզ Թերոնը հայրենի Հարավային Աֆրիկայում ակտիվորեն պայքարում է ՁԻԱՀ-ի դեմ, իսկ Էլիզաբեթ Բենքսն էլ համագործակցում է սրտային հիվանդությունների դեմ պայքարին ուղղված բարեգործական ֆոնդի հետ: