ԱՄՆ-ում երեխայի սեռի բացահայտման երեկույթն ավարտվել է պայթյունով, որը մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող տներում զգալի ցնցումներ է առաջացրել (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում տղամարդը մեղադրվում է անցյալ ամիս երեխայի սեռի բացահայտման երեկույթի (Gender reveal party) ժամանակ տեղի ունեցած պայթյունի համար, որը մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող տներում զգալի ցնցումներ է առաջացրել, հաղորդում է The New York Post-ը։
Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ Էնթոնի Սպինելին պատասխանատվություն է կրում ապրիլի 20-ին տեղի ունեցած զանգվածային պայթյունի համար, որի պատճառով շատերը կարծել են՝ երկրաշարժ է, մյուսներն էլ հաղորդել են իրենց «տան պատերին առաջացած ճաքերի մասին»։
Նշվում է, որ հարևանների ահազանգից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են, որ տեղանքը պատված է կապույտ մշուշով, իսկ ավելի ուշ բացահայտել են, որ Սպինելին իր երեխայի սեռը բացահայտելու համար կազմակերպել է Gender reveal party։
Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Սպինելին, որի տարիքի չի նշվում, մեղադրվել է «հասարակական կարգը խախտելու և հարևանների շրջանում տագնապ առաջացնելու համար»։