«Ռեալն»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդ
Մադրիդի «Ռեալը» գլխավորում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդերի ցուցակը, որը կազմել է անգլիական Brand Finance ընկերությունը:
Չնայած իր բրենդի գնի անկմանն՝ Արքայական ակումբը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է ցուցակը: «Ռեալի» բրենդը գնահատվում է 1,276 միլիարդ եվրո:
Կատալոնական «Բարսելոնան» երկրորդ տեղում է (1,266 միլիարդ), իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդն է (1,130):
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդերը
1 (1). «Ռեալ» - 1,276 միլիարդ եվրո
2 (2). «Բարսելոնա» - 1,266 միլիարդ եվրո
3 (3). «Մանչեսթեր Յունայթեդ» - 1,130 միլիարդ եվրո
4 (5). «Մանչեսթեր Սիթի» - 1,118 միլիարդ եվրո
5 (6). «Բավարիա» - 1,068 միլիարդ եվրո
6 (4). «Լիվերպուլ» - 973 միլիոն եվրո
7 (7). ՊՍԺ - 887 միլիոն եվրո
8 (8). «Չելսի» - 769 միլիոն եվրո
9 (9). «Տոտենհեմ» - 723 միլիոն եվրո
10 (10). «Արսենալ» - 675 միլիոն եվրո