Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը հեռացվել է սկանդալային միջադեպից հետո
Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ֆրից Կելերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Bild-ը:
Նախորդ ամիս 64-ամյա Կելերը սկանդալային իրավիճակում էր հայտնվել նախագահության նիստի ընթացքում: Նա իր տեղակալ, նախկին մրցավար Ռայներ Կոխին համեմատել էր նացիստական դատավոր Ռոլանդ Ֆրեյսլերի հետ: Միջադեպից հետո Ֆրից Կելերը մի քանի անգամ ներողություն էր խնդրել, սակայն Ռայներ Կոխը չէր ընդունել այն:
Գերմանիայի ֆուտբոլային միության նոր նախագահը կընտրվի արտահերթ կերպով:
Հիշեցնենք, որ նացիստական դատավոր Ռոլանդ Ֆրեյսլերը մահվան է դատապարտել հազարավոր մարդկանց, ինչպես նաև մասնակցել է այն կոնֆերանսին, որի ընթացքում ընդունվել է հոկոքոստի մասին որոշումը: