ԱՄՆ-ում բենզինի գինը շարունակում է ռեկորդային բարձր մնալ
ԱՄՆ-ում բենզինի գինը վերջին տարիներին շարունակում է մնալ ռեկորդային բարձր մակարդակում` Colonial Pipeline խողովակաշարի օպերատորի վրա կիբերհարձակումից հետո: Այս մասին երկուշաբթի իր կայքում հայտնել է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան (AAA), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բենզինի ազգային մակարդակում միջին գինը շարունակում է ամենաբարձրը մնալ վերջին վեց տարվա ընթացքում` 3.04 դոլար (մեկ գալոնի դիմաց` 3.785 լիտր)», - ասված է հայտարարության մեջ: Ակնկալվում է, որ վառելիքի գները մեկ գալոնի դիմաց կբարձրանան մոտ 3 դոլարով Հիշատակի օրվա մոտենու հետ (որն այս տարի մայիսի 31-ին կլինի), երբ ԱՄՆ-ում ավանդաբար մեկնարկում է ամառային արձակուրդների սեզոնը, նշում են փորձագետները: Այնուամենայնիվ, «Colonial Pipeline-ի աշխատանքների կասեցումը հանգեցրել է նրան, որ դրանից մի քանի շաբաթ առաջ գները կտրուկ աճեցին», վկայում են ԱԱԱ-ի փորձագետները: