«Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը». Իննա Խոջամիրյանի գրավիչ հոլովակը
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր հոլովակ է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իննան այն համադրել է երկարաճիտների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արևային ակնոց է կրել։ Կադրերում Իննան պարում է Սիրուշոյի երգի հնչյունների ներքո։ «Բացահայտեք Հայաստանը․․․ Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը»,- հրապարակումը մակագրել է Իննան։
Օրերս հրապարակված սև-սպիտակ կադրերում դերասանուհին սև գույնի կոստյում էր կրում ու արձակել էր մազերը։ Նա արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ կադրերն արվել էին Լոս Անջելեսում։ Մեկնաբանությունների բաժնում հետեւորդներն Իննային դրական խոսքեր էին գրել. «Յուրահատուկ»։
Посмотреть эту публикацию в Instagram