Ռոնալդուն դժվարացել է ընտրել Մբապեի ու Հոլանդի միջև
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ու Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հոլանդի մասին:
«Դժվար է ընտրել մեկ խաղացողի և ասել, որ հենց նա է դառնալու լավագույնը: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հետևել նոր սերնդի ֆուտբոլիստների խաղին: Կիլիան Մբապեն ու Էրիլնգ Հոլանդը ձգտում են բարձունքի: Շատ խաղացողներ կարող են անցկացնել 1-2 հրաշալի մրցաշրջան: Սակայն իսկական ուժեղ ֆուտբոլիստները նրանք են, ովքեր կարողանում են դա անել տևական ժամանակ, իսկ դա հեշտ չէ: Դա պահանջում է մեծ աշխատանք ու նվիրվածություն»,- 36-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից»: