Ադրբեջանի ներքաղաքական կյանքում մրցակցություն չկա. Սարգիս Ասատրյան
Վաղը Ադրբեջանում նախագահական ընտրություններն են: Ադրբեջանում հետընտրական զարգացումները կհանգեցնեն բողոքի ցույցերի ու ակցիաների, սակայն դրանք կմարեն այնպես, ինչպես ծագել են:
Այսօր Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետևանքների վերաբերյալ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց փորձագետ Սարգիս Ասատրյանը: Փորձագետն այն կարծիքին է, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում մրցակցություն չկա, իսկ ընդդիմության առաջնորդի բացակայության դեպքում ոչ մի շարժում այդ երկրում չի կարող հանգել զգալի արդյունքի: