«Աէրոֆլոտը» չեղարկել է դեպի Թուրքիա հունիս ամսվա թռիչքների մեծ մասը
«Աէրոֆլոտը» չեղյալ է հայտարարել դեպի Թուրքիա իր թռիչքների մեծ մասը հունիս ամսվա համար՝ բացառությամբ շաբաթվա ընթացքում դեպի Ստամբուլ թույլատրվող երկու չվերթի: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում կատարելով ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Դեմինին:
«Մենք դադարեցրել ենք վաճառքները և չեղյալ հայտարարել դեպի Թուրքիա հունիս ամսվա բոլոր թռիչքները, բացառությամբ դեպի Ստամբուլ շաբաթական երկու չվերթի, որոնք թույլատրվում են շտաբի կողմից, որ ուղևորների համար անհարմարություններ չառաջանան հնարավոր հետաձգումների դեպքում»,- ասաց նա:
Ըստ «Աէրոֆլոտի» ներկայացուցչի, եթե նոր լուծումներ հայտնվեն, ավիաընկերությունը պատրաստ է վերանայել չվացուցակը և անհրաժեշտության դեպքում ավելացնել թռիչքների քանակը և սկսել դրանց համար տոմսերի բաց վաճառք:
Ավելի վաղ օպերատիվ շտաբը չէր հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Ռուսաստանի և Թուրքիայի միջև օդային երթևեկության սահմանափակումը երկարացվել է մինչև հունիսի 30-ը: