Հնդկաստանում առնվազն 16 մարդու կյանք խլած «Տաուկտաե» ցիկլոնի ավերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով
Հնդկաստանի արևմտյան ափերին արդեն երկու օր մոլեգնող «Տաուկտաե» արևադարձային ցիկլոնի պատճառով մահացել է առնվազն 16 մարդ, հաղորդում է Axios-ը։
Ինչպես նշում է պորտալը, ցիկլոնը, որը հարվածել է Գուջարաթ նահանգի ափերին, ահռելի վնաս է հասցրել նաև Կերալ, Քարնաթակ, Գոա, Մահարաշտրա նահանգներին։
Հորդառատ անձրևների և սաստիկ քամիների պատճառով Գուջարաթից տարհանվել է ավելի քան 200 000 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ նահանգներում, ինչպես նաև Մումբայ քաղաքում չեն գործում օդանավակայանները, նավահանգիստները։
Նշենք, որ երկիրը պայքարում է նաև կորոնավիրուսային վարակի տարածման 3-րդ ալիքի դեմ․ Հնդկաստանը կորոնավիրուսով վարակման և վարակի հետևանքով մահվան դեպքերի թվով երկրորդն է աշխարհում՝ Միացյալ Նահանգներից հետո։