Ֆինլանդիայում հսկայական ռոբոտ-փոշեկուլ է ստեղծվել, որը 1 լիցքավորմամբ 17 ժամ շարունակ կարող է մաքրել քաղաքի փողոցները (լուսանկարներ)
Ֆիննական Trombia Technologies ընկերությունը մշակել է բացօթյա ռոբոտ-փոշեկուլ, որը մայիսին առաջին անգամ սկսել է «աշխատել» Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:
Այս մասին գրում է New Atlas-ը, նշելով՝ առաջին հերթին, ռոբոտը մաքրել է «Բաանա» հեծանվահրապարակը, այնուհետև շարժվել է Հելսինկիի այլ փողոցներ:
Նշվում է՝ Trombia Free-ն նման է հսկայական ռոբոտ-փոշեկուլի: Սարքավորման երկարությունը հասնում է 3,52, իսկ լայնությունը՝ 2,3 մետրի: Լրացուցիչ խոզանակների տեղադրման դեպքում լայնությունը կարող է հասնել 3 մետրի:
Փոշեկուլը լիցքավորվում է լիթիում-իոնային մարտկոցների միջոցով և մեկ լիցքավորմամբ կարող է մաքրել քաղաքի փողոցները շուրջ 17 ժամ շարունակ:
Ռոբոտը կարող է շարժվել ժամում մինչև 10 կիլոմետր արագությամբ, բայց մաքրության ընթացքում այն կարող է 1 ժամում շարժվել ոչ ավելի քան 6 կիլոմետր: