Էնթոնի Ջոշուան և Թայսոն Ֆյուրին հսկայական գումար կստանան մենամարտից
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի և WBC տիտղոսի տիրակալ Թայսոն Ֆյուրիի մենամարտի կազմակերպիչները 155 միլիոն դոլար կծախսեն հանդիպման համար, հաղորդում է ESPN-ը։
2 բրիտանացի բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը կստանա 75 միլիոն դոլար։ Մնացած 5 միլիոնը կծախսվի մյուս ծախսերի վրա։
Սպասվում է, որ մենամարտը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։ Օրը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ 31-ամյա Էնթոնի Ջոշուան դեկտեմբերի 12-ին պաշտպանել էր տիտղոսները՝ նոկաուտի ենթարկելով բուլղարացի Կուրբատ Պուլիևին: 32-ամյա Թայսոն Ֆյուրին WBC-ի չեմպիոնական գոտին նվաճել էր նախորդ տարվա փոտրվարին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով ամերիկացի Դեոնտեյ Ուայդլերին: