Մայք Պոմպեոն խոսել է «կենսաահաբեկչության» մասին
Ընթացիկ տվյալները դեռեւս վկայում են, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի լաբորատորիայում, պնդում է նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նախազգուշացրել է, որ այդ տարածաշրջանում ծագող կենսաբանական զենքի եւ կենսաահաբեկչության ռիսկը «շատ իրական է»:
Նրա խոսքով՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը «թաքցրել» է COVID-19-ի ծագումը, սակայն ապացույցները շարունակում են ի հայտ գալ՝ չնայած Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հասանելիությունն արգելելու փորձերին այն բժիշկների համար, որոնք աշխատել են այնտեղ, հաղորդում է Fox News-ը:
Նա նշել է, որ անուղղակի ապացույցների եւ լաբորատորիային վերաբերող ցանկացած տեղեկատվությունը հերքելու հարցում Չինաստանի ինտենսիվ ջանքերի ամբողջությունը միտք է առաջացնում, որ վիրուսը ծագել է այդ լաբորատորիայում: «Ես չեմ տեսել դրա հակառակն ապացուցող որեւէ փաստ»,-ասել է Պոմպեոն:
Նախկին պետքարտուղարը նաեւ նախազգուշացրել է, որ համանման սցենարները կարող են տեղի ունենալ ապագայում՝ մատնանշելով կենսաբանական պատերազմի հավանականությունը:
«Ռիսկը, որ նմանատիպ այդպիսի բան կարող է կրկին տեղի ունենալ միեւնույն լաբորատորիայում կամ չինական որեւէ այլ լաբորատորիայում, շատ իրական է»,-ասել է Պոմպեոն: «Նրանք [Չինաստանը] աշխատում են եւ իրականացում գործունեություն, որն անհամատեղելի է այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու գործում իրենց հնարավորությունների հետ: Եւ տարածաշրջանից եկող կենսաբանական զենքի եւ կենսաահաբեկչության ռիսկը «շատ իրական է»: