Հարի Քեյնը որոշել է հեռանալ «Տոտենհեմից»
Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը որոշել է փոխել ակումբը, հաղորդում է Sky Sports-ը։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն իր որոշման մասին հայտնել է լոնդոնյան ակումբի ղեկավարությանը։
Հարի Քեյնին արդեն գրավիչ առաջարկներ են արել «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Չելսին»։
27-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկանում է մնալ անգլիական Պրեմիեր լիգայում։