Կումանը միայն մեկ դեպքում չի հեռացվի «Բարսելոնայից»
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի վերջում Ռոնալդ Կումանին կհեռացնի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է RAC 1-ը:
Որոշումն ընդունված է 99 տոկոսով։ Հոլանդացի մասնագետը կարող է իր պաշտոնում մնալ միայն այն դեպքում, եթե ակումբը չկարողանա գտնել նոր մարզիչի, որը կբավարարի ղեկավարությանը։
Ռոնալդ Կումանը 2020 թվականի օգոստոսից է գլխավորում «Բարսելոնան», որն Իսպանիայի առաջնության վերջին տուրից առաջ երրորդ տեղում է և կորցրել է չեմպիոն դառնալու հնարավորությունը։ 13 տարվա ընդմիջումից հետո «Բարսելոնան» առաջին անգամ 2 տարի անընդմեջ մնում է առանց չեմպիոնական տիտղոսի։