Ռոբերտո Մանչինին երկարաձգեց պայմանագիրն Իտալիայի հավաքականի հետ
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին երկարաձգեց համագործակցությունը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ 56-ամյա իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվականը, հաղորդում է sport.sky.it-ը։
Մանչինին Իտալիայի հավաքականը կղեկավարի մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը։ Այն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։
Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորում է 2018թ. մայիսից։ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում իտալացիները 10 հաղթանակ տարան 10 խաղում՝ դուրս գալով եզրափակիչ մրցաշար, որի խմբային փուլում իտալացիները կմրցեն Թուրքիայի, Ուելսի ու Շվեյցարիայի հետ: