Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել «դաս տալ» Իսրայելին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահներն անդրադարձել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, և Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է դաս տա Իսրայելին՝ Պաղեստինի վրա հարձակվելու համար:
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, քննարկել ենք Իսրայելի հարձակումը Պաղեստինի դեմ և հարաբերություններն Իրանի ու Թուրքայի միջև: Ընդգծել եմ, որ Թուրքիան առավել կոշտ է արձագանքում Իսրայելի հարձակմանը, ինչպես նաև ընդգծել եմ, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղ և զսպող դաս տա Իսրայելին»,- աղբյուրի փոխանցմամբ՝ իր թելեգրամյան ալիքում գրել է Էրդողանը:
Էրդողանն ընդգծել է նաև Պաղեստինի հարցում իսլամական երկրների ջանքերը միավորելու անհրաժեշտությունը: