Քեմբրիջում եզակի վիրահատություն է արվել. մանագետը վերականգնել է վագրի աչքը (լուսանկարներ)
Բրիտանական Քեմբրիջի համալսարանի անասնաբուժության դպրոցի հիվանդանոցի պրոֆեսոր Դևիդ Ուիլիամսը վիրահատել է սումատրական վագրին՝ վերականգնելով կենդանու տեսողությունն ու աչքը:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, սա առաջին դեպքն է, երբ վագրին աչքի նմանօրինակ բարդ վիրահատություն է արվում: 17 տարեկան վագրը Քեմբրիջի մոտակա արգելոցի բնակիչներից է: Արգելոցի աշխատակիցները նկատել էին, որ կենդանու ձախ աչքի վիճակը, որն ավելի վաղ կատարակտի հեռացման վիրահատության էր ենթարկվել, վատթարացել է:
Մասնագետնը զննելուց հետո կենդանու մոտ եղջերաթաղանցի խոց է ախտորոշել: Աչքի եղջերաթաղանթի վիրահատությունը, որն արտասովոր երևույթ չէ ընտանի կատուների և շների դեպքում, գիշատչի պարագայում ավելի մեծ չափաբաժնով «անզգայացնող» է պահանջել:
Այնուամենայնիվ, եզակի վիրահատությունը կատարվել է, այն 30 րոպե է տևել, և վիրբույժը երկու ամիս տևած վերականգնողական բուժումից ու վերահսկողությունից հետո նոր դուրս է գրել կենդանուն: