«Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացավ Մեքսիկայի գեղեցկուհին. Մոնիկա Գրիգորյանը չընդգրկվեց Top-20-ում (Տեսանյութ)
Համավարակի պատճառով հետաձգված «Միսս Տիեզերք 2020»-ի 69-րդ միջազգային գեղեցկության մրցույթն այս տարի մայիսի 17-ին անցկացվեց ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:
«Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացավ Մեքսիկան ներկայացնող Անդրեա Մեզան:
Հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացրեց 22-ամյա «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը:
Մրցույթում Մոնիկան շքեղ ելույթ ունեցավ թե լողազգեստի, թե տարազի և թե երեկոյան զգեստի փուլերում: Սակայն, մեր հայուհին չընգրկվեց Top-20-ում:
Նախքան մրցույթը Մոնիկան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Խոսելու եմ ծանր մանկությունիցս, որ մեծացել եմ առանց հայրիկիս... Հորս կորցրել եմ 10 տարեկանում, շատ դժվարությունների միջով ենք անցել ընտանիքիս հետ: Իհարկե, եթե մրցույթի ֆորմատը թույլ տա, կխոսեմ նաեւ պատերազմից, որի հետեւանքով հազարավոր հայ երեխաներ դարձան ծնողազուրկ»: