Երբևէ չեմ հանդիպել ավելի երջանիկ կնոջ, քան Ալլան. Կիրկորովն ու Օրբակայտեն ծանոթացել են Ալլայի և Մաքսիմի երկվորյակների հետ
Երեկ երեկոյան Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն իրենց առանձնատուն են հրավիրել ամենահարազատ մարդկանց՝ նորածին երկվորյակների հետ ծանոթացնելու համար: Քրիստինա Օրբակայտեն իր հետ տարել է նաև դստերը՝ իր քեռու և մորաքրոջ հետ ծանոթացնելու համար: Հենց այսպես է ստեղծվել հարազատների կապը աստղային ընտանիքի հետ:
Հյուրերի թվում է եղել նաև Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը՝ Ֆիլիպ Կիրկորովը: Հենց առանձնատնից էլ երգիչը հաղորդագրություն է թողել իր Twitter-ում. «Հենց նոր սկսվեց մեր հավաքույթը: Երբևէ չեմ հանդիպել ավելի երջանիկ կնոջ, քան Ալլան: Այժմ իմ Ալլա Վիկտորայի և Մարտինի համար ձանձրալի չի լինի»:
Հնարավոր է փոխնակ մոր գաղափարը նախկին ամուսինն է տվել Ալլա Պուգաչովային, չէ՞ որ ուղիղ վեց ամսվա տարբերությամբ ծնվեցին Կիրկորովի տղան ու աղջիկը: Թե ով է երեխաների մայրը, փոփ երգիչը երբեք չի ասել, բայց ամենահավանական վարկածն այն է, որ նրա երեխաները լույս աշխարհ են եկել փոխնակ մոր միջոցով:
Ֆիլիպը երբեք չի թաքցրել, որ իր աղջկան Ալլա անունով է կնքել ի պատիվ Ալլայի, իսկ Վիկտորյա՝ ի պատիվ իր մոր: