Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում
Իրանի եւ Թուրքիայի նախագահներն ընդգծել են պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունները միջազգային մակարդակում դատապարտելու անհրաժեշտությունը, գրում է Тasnim news-ը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իրանն ու Թուրքիան պետք է միավորեն ջանքերն ու գործարկեն միջազգային կազմակերպությունների, ինչպես ՄԱԿ-ն եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունն է, հնարավորությունները, որպեսզի հակազդեն Պաղեստինի դեմ Իսրայելի գործողություններին: Նա ընդգծել է Թեհրանի եւ Անկարայի միջեւ առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը տարածաշրջանային ճգնամերը կարգավորելու հարցում, այդ թվում՝ Սիրիայում եւ Եմենում:
Իր հերթին Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ վրդովված է եւ մտահոգված իսրայելյան կողմի գործողություններով եւ Պաղեստինի վրա հարձակումներով: Էրդողանը հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է ցուցադրի վճռականություն եւ զսպված արձագանք Իսրայելի հանդուգն հարձակումների նկատմամբ՝ հայտարարելով, որ մահմեդական աշխարհին նույնպես անհրաժեշտ է ձեռնարկել համատեղ գործողություններ այդ առնչությամբ:
Թուրքիայի առաջնորդը նաեւ նշել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստի մասին, որը կայացել է այսօր տեսակապի ձեւաչափով՝ հույս հայտնելով, որ կընդունվի համապատասխան որոշում Իսրայելի անողոք հանցագործություններին եւ մարդկանց զանգվածային սպանություններին վերջ տալու համար: