Ֆոնսեկա. Ռոման թույլ չտվեց Լացիոյին խաղալ այնպես, ինչպես սիրում է
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի շրջանակում «Լացիոյի» նկատմամբ 2-0 հաշվով տարած հաղթանակից հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը.
«Ես շատ գոհ եմ, քանի որ հաղթել ենք դերբիում: Ցանկանում ենք այս հաղթանակը կիսել երկրպագուների հետ, քանի որ նրանք միշտ մեր կողքին են, և մենք շատ կցանկանայինք նրանց ուրախացնել այս նվերով:
Լավ էինք պատրաստվել, վերահսկում էինք գնդակը: Տղաները թույլ չտվեցին «Լացիոյին» խաղալ այնպես, ինչպես նա է սիրում: «Ռոման» ամբողջ խաղի ընթացքում բալանսավորված ֆուտբոլ ցուցադրեց»,-ասել է Ֆոնսեկան: