Պատերազմն ու անկայուն գործողությունները ձեռնտու են Ալիևի կլանին. Մենուա Սողոմոնյան
Ալիևը Ադրբեջանի նախագահի ամենահավանական թեկնածուն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ-միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ այս ընտրություններից հետո դրական փոփոխություններ չեն սպասվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, ռազմական անկայունությունն էլ կշարունակվի:
Միջազգայնագետի խոսքով՝ մեր հարևան երկիրը որքան գնա դեպի ժողովրդավարություն, այնքան մեծ կլինի խաղաղության շանսերը, սակայն դեռևս նման քայլեր գոյություն չունեն և դրական տեղաշարժ նկատելի չէ:
Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ Բաքվում եվրոպական ինստիտուտների աջակցությամբ ինչքան էլ գործեն քաղաքացիական հասարակությունները, միևնույն է դա անարդյուք է, որովհետև այս իրավիճակը, պատերազմն ու անկայուն գործողությունները ձեռնտու են Ալիևի կլանին: