«Աթլետիկ» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում Մադրիդի «Ռեալը» մայիսի 16-ին կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 1․55 է։ «Աթլետիկի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․10 գործակցով, ոչ ոքին՝ 4․30։
«Աթլետիկ» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են հունվարին։ Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում 2։1 հաշվով հաղթել է «Աթլետիկը»։
Իսպանիայի առաջնության 36 տուրից հետո «Ռեալը» 78 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Աթլետիկոյից»։ «Աթլետիկը» 9-րդն է՝ 46 միավոր։