ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ճապոնիայում Triton բարձրադիր անօդաչուներ կտեղակայեն
ԱՄՆ ռազմաօդային ուժերը որոշել են Ճապոնիայի տարածքում առաջին անգամ MQ-4C Triton բարձրադիր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) տեղակայել, գրում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ անօդաչուները հինգ ամիս կլինեն Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող Միսավա ավիաբազայում: Այս կապակցությամբ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ անօդաչուները թույլ կտան ուժեղացնել ծովում կատարվող իրադարձությունների դիտարկումը՝ հարեւան պետությունների աճող ակտիվության պայմաններում:
Վերջերս Ճապոնիային առանձնակի մտահոգությունն է առաջացրել ՉԺՀ-ի պարեկների ակտիվությունը Արեւելաչինական ծովի Սենկակու կղզիների տարածքում, որոնք Տոկիոյի եւ Պեկինի միջեւ տարածքային վեճի առարկա են: