«Սիրեք ու գնահատեք երջանկությունը։ Այն ծնվում է ընտանիքում»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարը
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում ընտանիքի անդամները կերպարանք են ընդունել դելֆինի հետ։ Հրապարակմանը կից երգչուհին անդրադառնալով ընտանիքի օրվան՝ գրել է․ «Սիրեք ու գնահատեք երջանկությունը։ Այն ծնվում է ընտանիքում։ Ի՞նչը կարող է թանկ լինել ընտանիքից, այս հեքիաթային աշխարհում։ Իմ ընտանիքն Աստծո նվերն է։ Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»։
Օրերս հրապարակված կադրերում Սիլվան պատկերված էր արծվի հետ։ «Էլ ո՞վ է ինձ պես վախենում արծիվներից։ Այսօր ես երջանիկ եմ բեմի վրա, ընտանիքում, բայց վերջին շրջանում իմ հոգում կյանք չկար, ինձ թվում էր, որ օդը չի հերիքում ինձ ապրելու համար։ Բայց այսօր ես հաղթահարեցի իմ վախը և թույլ տվեցի արծվին նստել իմ ուսին։ Ես չգիտեի, որ կարող եմ այսքա՜ն ուժ ստանալ։ Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ ձեր ուժով կարող եք հաղթահարել ձեր վախը, ինչպես ես»,- մեկնաբանություններում գրել էր նա։
Գրառումը և լուսանկարը՝ այս հղումով: