«Իմ ու Ձեր ընտանիքներին ամենալավն եմ մաղթում»․ Գրիգի եւ Սոնա Եսայանի ընտանեկան լուսանկարը
Հումորիստ Գրիգն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-ում տեղադրված կադրում պատկերված է իր եւ կնոջ՝ Սոնա Եսայանի մեծ ընտանիքը։ Հրապարակմանը կից հումորիստը ընտանիքի օրվան նվիրված գրառում է կատարել․ «Էսօր ընտանիքի միջազգային օրն ա։ Իմ ու Ձեր ընտանիքներին ամենալավն եմ մաղթում»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում զույգը կերպարանք էր ընդունել Կարմիր հրապարակում։ Գրիգը գրկել էր կնոջը։ Զույգը սպորտային հագուստով էր։ Հրապարակմանը կից հումորիստը գրել էր․ «Մեջքիս ուժեղ մարդ կա։ Ամենաթույնն առջեւում ա»։