«Թող խաղաղ երկնքի տակ մեծանան մեր փոքրիկները»․ Արփի Գաբրիելյանն ամուսնու եւ որդու հետ լուսանկար է հրապարակել
Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ որդու՝ Ռոբերտի հետ։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում ընտանիքի անդամները կերպարանք են ընդունել պառկած։ Արփին ու Միհրանը մեղմ համբուրում են իրենց որդուն։ Ջերմ լուսանկարին կից դերասանուհին գրել է․ «Այսօր ընտանիքի միջազգային օրն է։ Թող որ միշտ Սեր լինի մեր ընտանիքներում, եւ թող խաղաղ երկնքի տակ մեծանան մեր փոքրիկները»։
Օրերս երիտասարդ մայրիկը որդու հետ ջերմ լուսանկար էր հրապարակել, որում գրկել րէ լայն ժպտացող փոքրիկին։ «Իմ հեքիաթ»,- հրապարակումը մակագրել էր Արփին։ Դերասանուհու էջը լի էր հաճոյախոսություններով, հետեւորդները փոքրիկին մաղթել էին առողջ ու երջանիկ մեծանալ։