Հայտնի է՝ որքան բաց կթողնի Զլատանը
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով 6 շաբաթ բաց կթողնի: Այս մասին հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Հարձակվողն այսօր բուժզննում է անցել: 39-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կարիք չի ունենա, բայց վերականգնման համար նվազագույնը 6 շաբաթ կպահանջվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շվեդ ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրոպայի առաջիկա առաջնությունը։