Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ, ում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Ինչպես փոխանցում է Minval.az կայքը, Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանային լարվածության հետ:
«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ»,- ասել է ադրբեջանցի նախարարը՝ հավելելով, որ ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի դիրքերում» և իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: