ՌԴ-ի Տյումեն մարզում անտառ է այրվել. տեղում աշխատում էին ավելի քան 140 մարդ և շուրջ 40 սարքավորում, այդ թվում՝ ուղղաթիռներ (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Տյումենի մարզի Անդրեևսկոե լճի մոտակայքում անտառ է այրվում, կրակն արագորեն տարածվում է, սակայն բնակավայրերին սպառնացող վտանգ դեռևս չկա:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ հրդեհի մասին հաղորդվել է տեղական ժամանակով 10:06-ին:
«Այս պահին ճշտվում է հրդեհն ընդգրկող տարածքը: Կրակը մարելը բարդանում է տաք, սակայն չոր եղանակային պայմանների և քամու պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղում աշխատում է ավելի քան 150 մարդ և շուրջ 40 սարքավորում, այդ թվում՝ «Մի-8» և «Մի-26» ուղղաթիռներ: