Չինաստանում լաբորատոր հետազոտությունների համար կապիկների պակաս է արձանագրվել. Sixth Tone (լուսանկարներ)
Չինաստանում լաբորատոր հետազոտությունների համար կապիկների պակաս կա: Այս մասին Sixth Tone-ին ասել է երկրի լաբորատոր պրիմատների (միջին մեծության կենդանի, կաթնասունների առավել զարգացած խմբից, որին պատկանում է նաև մարդը,-խմբ.) բուծման և զարգացման չինական ասոցիացիայի քարտուղար Չժաո Շենլին:
Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում այդպիսի պրիմատների գինը գրեթե հինգ անգամ բարձրացել է՝ մեկ առանձնյակի համար 2280 դոլարից հասնելով 9600-ի: Շենլին բացատրել է, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ բարձր գնով կենդանիներ գնել, միշտ չէ, որ կարող են դրանց գտնել շուկայում:
Jiangsu Johnsen Bioresource Co. կապիկների բուծման լաբորատոր ընկերության սեփականատեր Չժան Վեն ևս համաձայնել է պնդման հետ: Նա շեշտել է, որ բուծողները պարզապես չեն կարող ապահովել պահանջվող քանակը՝ ելնելով կենդանիների կյանքի ցիկլերի առանձնահատկություններից:
Մասնագետները հիմնավորում են պրիմատների այդքան բարձր գինը նրանց վարժեցնելու դժվարություններով, որը տևում է կա՛մ ութ տարի կա՛մ էլ հինգ տարի՝ մինչ նրա սեռահասուն դառնալը: Բացի այդ, լաբորատոր փորձերին կարող են մասնակցել միայն մարդկանց կողմից վարժեցված կապիկները, որոնք նախապես պետք է «հաջողությամբ հանձնեն» մի շարք թեստեր: