Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, որ Բեն Աֆլեքի մասնակցությամբ տեսահոլովակ ունեցող երաժշտական ալբոմն իր ամենասիրելին է (լուսանկարներ)
Հայտնի պարուհի, երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով DSW-ի (Դիզայներական կոշիկների մեծածախ վաճառքի խանութ) համար կոշիկների իր նոր շարքը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Լուսանկարներից որոշներում Ջենիֆեր Լոպեսը կրում է բաց կանաչ հանդերձանք և բարձրակրունկներ՝ վարսերը հավաքված և շագանակագույն շպարով։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «ամռանը պատրաստ»։ Այլ լուսանկարներում Լոպեսը ներկայացել է կարճ ամառային զգեստով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։
Աղբյուրները հայտնում են, որ զույգը «մոտ մեկ շաբաթ» միասին է անցկացրել դերասանին պատկանող առանձնատանը: Նշենք, որ զույգի՝ հաճախակի դարձած հանդիպումների մասին ԶԼՄ-ները գրում են արդեն մի քանի շաբաթ։
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։
Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։ Աղբյուրը հավելել է նաև, որ Ջենիֆեր Լոպեսը շատ երջանիկ է, քանի որ նա այլևս չէր կարողանում վստահել Ալեքս Ռոդրիգեսին և բավական երկար ժամանակ նրանք փորձում էին վերականգնել իրենց հարաբերությունները։
Լուսանկարներից բացի Լոպեսը հրապարակում է արել իր This Is Me ալբոմից՝ գրելով, որ այն իր ամենասիրելին է եղել։ Վերոնշյալ ալբոմի երգերից մեկի հոլովակում 19 տարի առաջ նկարահանվել էր Բեն Աֆլեքը։