Կրել են վարդագույն զգեստներ, կեղծամներ ու նույնիսկ դիմահարդարում. Չինաստանում 3 տղամարդ որպես հարսնաքույր է ներկայացել հարսանիքին (լուսանկարներ)
Չինաստանի Հենան նահանգի Պինգդինգշան քաղաքում հարսանիքի ժամանակ նկարահանված տեսանյութերը մեծ տարածում են գտել սոցիալական ցանցերում. պատճառը երեք հարսնաքույրերի սեռն է, գրում է odditycentral.com-ը:
Ինչպես փոխանցում է լրատվամիջոցը, հարսնաքույրի դերն ավանդաբար վերապահված է իգական սեռի ներկայացուցիչներին, բայց լինում են դեպքեր, երբ հարսն ընկերուհիներ չի ունենում, կամ նրանք ուղղակի չեն կարողանում ներկա գտնվել հարսանիքին:
Վերջերս նման իրավիճակ է եղել Չինաստանում, երբ հարսնացուն հարսանիքին ներկայացել է իր 3 հարսնաքույրերի հետ, սակայն նրանք բոլոր են տղամարդիկ են եղել:
Առաջին հայացքից նրանք իսկապես չեն տարբերվել կանանցից, քանի որ բոլորն էլ կրել են վարդագույն անթև զգեստներ, կեղծամներ ու նույնիսկ դիմահարդարում: Այնուամենայնիվ, շատ ավելի ուշադիր նայելու դեպքում հյուրերը նկատել են հարսնաքույրերի՝ տղամարդկային առանձնահատկությունները:
Դեռևս հայտնի չէ, թե ինչու են 3 տղամարդիկ որոշել նման քայլի դիմել: Մի բան սակայն պարզ է. հարսնաքույր տղամարդկանցից մեկը մի փոքր ամաչել է ստեղծված իրավիճակի համար: Դա պարզ երևում է հրապարակված տեսանյութերից, որտեղ երևում է, թե ինչպես նա իր մռայլ հայացքը հառում գետնին: