«Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի իր սահմանների մոտ սպառնալիքներին». Պուտին
Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի իր սահմանների մոտ սպառնալիքներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինը խնդրել է զեկուցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Այս հարցն, անշուշտ, պետք է միշտ լինի մեր ուշադրության կենտրոնում, և մենք դրան պետք է ժամանակին և պատշաճ կերպով արձագանքենք՝ նկատի ունենալով այն սպառնալիքները, որոնք ստեղծվում են մեզ համար», - ասել է Պուտինը: