Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը. Մյասնիկով
Ռուսաստանի Դաշնությունում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, սակայն երկրի տարբեր մարզերում իրավիճակն այլ է:
Այս մասին հայտարարել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը, գրում է svpressa.ru-ն:
Նրա խոսքով՝ համավարակ զարգանում է տարբեր ալիքներով՝ մի քանի ամիս դեպքերի թիվը շատանում է, հետո նկատվում է նվազում և նկատվում «քիչ, թե շատ երեք հանգիստ ամիս»: Այս սցենարը բնորոշ է բոլոր երկրներին:
«Կանխատեսելի էր, որ մայիսին ինչ-որ տեղ նոր ալիք կսկսվեր: Եվ հիմա այն սկսվում է: Կարող ենք ասել, որ դա կտևի ևս երեք ամիս, հետո անկում կնկատվի, իսկ աշնանը՝ նորից կսկսվի»,- շեշտել է Մյասնիկովը և հավելել՝ որ բացի անհատական պրոֆիլակտիկայի միջոցների դիտարկոuմից, անհրաժեշտ է պատվաստվել:
Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3818 նոր դեպք: Այս ցուցանիշն առավելագույնն է հունվարի 17-ից ի վեր: